• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպեց Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

05 ապրիլի, 2023

Ապրիլի 5-ին Ֆրանսիայում ՀՀ  դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան նորակազմ բարեկամության խմբի անդամ­ների հետ: Միավորելով քաղաքական տարբեր խմբեր ներկայացնող ութ տասնյակից ավելի պատգամավորների՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խումբը հանդի­սանում է Ազգային ժողովի ամենաստվար խմբերից մեկը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբե­րութ­յունների և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևո­րութ­յունը, ինչպես նաև երկու երկրների հարաբերություններում միջխորհրդա­րանական համա­գոր­ծակցության, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամական խմբե­րի գործունե­ության առանձնահատուկ դերակատարությունը:

Դեսպանը պատգամավորներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգե­լա­փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներն ու այն գոյաբանական սպառնալիքները, որոնց այսօր առերեսվում է Արցախի բնակչությունը։

Անդրադառնալով դեսպանության և բարեկամության խմբի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը՝ դեսպանը բարձր գնահատեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից իրականացվող կարևոր գործունեությունը՝ միտված միջազ­գային հանրության ուշա­դրությունն Արցախում ստեղծ­ված հումանիտար ճգնա­ժամի վրա սևեռելուն։ Այս տեսանկյունից, դեսպան Տոլմաջյանը երախտա­գիտու­թյուն հայտ­նեց նաև 2022թ․ նոյեմբերի 30-ին Ազգային ժողովի կողմից ադրբեջանական ագրե­սիան դատա­պար­տող բանաձևի ընդունման, ինչպես նաև Հայաստան իրականացվող խորհրդա­րանական պարբե­րական այցերի համար՝ առանձնացնելով, մասնավորա­պես, այս տարվա հունվարին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած  պատվիրա­կութ­յան պաշտոնական այցը Հայաստան։

Բարեկամության խմբի նախագահ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը, մտահոգություն հայտնելով ադրբեջանական սպառնալիքի հե­տևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի առնչու­թյամբ, վերա­հաս­տատեց բարեկամության խմբի համերաշխությունը Հայաստանին և աջակ­ցությունը Արցախի 120 000 բնակչությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: